• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ դեսպանը մասնակցել է և ելույթով հանդես եկել IPRCCA միջոցառմանը

26 հունիսի, 2025
ՀՀ դեսպանը մասնակցել է և ելույթով հանդես եկել IPRCCA միջոցառմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է և ելույթով հանդես եկել Հնդկաստանի հասարակայնության հետ կապերի և կորպորատիվ հաղորդակցության մրցանակաբաշխության (IPRCCA) միջոցառմանը:

Դեսպան Վ. Աֆյանը, հնդկական հաղորդակցության, մարքեթինգի և մեդիա ոլորտի լսարանին ուղղված իր խոսքում անդրադառնալով հայ-հնդկական հնագույն քաղաքակրթությունների միջև խորացող հարաբերություններին, նշել է ընդհանուր արժեքների հիման վրա զարգացող երկկողմ ռազմավարական գործընկերության մասին:

Ընդգծվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես  Հարավային Կովկասի տարածաշրջանային ինտեգրացիայի, տնտեսական կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման, այնպես էլ դեպի Հնդկաստան ձգվող ռազմավարական կապի ապահովման հեռանկարի առումով։

Միջոցառմանը որպես պատվավոր հյուր ներկա գտնվող ՀՀ դեսպանն, ընդգծելով Հայաստանի տնտեսության կայուն աճի ցուցանիշները, կարևորել է հնդկական ընկերությունների հետ համագործակցության խորացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, դեղագործությունը, վերականգնվող էներգիան, տեքստիլն ու զբոսաշրջությունը՝ ներկաներին հորդորելով ուսումնասիրել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի գործունեությունը:

Երկկողմ գործարար կապերի խթանման, զբոսաշրջիկների և մասնագետների հասանելիության ապահովման տեսանկյունից կարևորվել են նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթների հաստատմանն ուղղված ջանքերը:

Ելույթի վերջում ՀՀ դեսպանը նշանակալից է համարել միջոցառման մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը հասարակական կարծիքի ձևավորման, վստահության ամրապնդման և գործողությունների խթանման գործում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: